ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԻՍԱՔ  ՄԵԾԱՐԵՆՑԻ  ՊՈԵԶԻԱՅԻՆ  ՆՎԻՐՎԱԾ  ԱՍՄՈՒՆՔԻ  ՄՐՑՈՒՅԹ

2021թ. նոյեմբերի 29-ին ՎՊՀ-ում անցկացվեց Լոռու մարզի դպրոցականների ասմունքի մրցույթ` նվիրված Միսաք Մեծարենցի  պոեզիային:

Մրցույթին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների և վարժարանների VIII-XII դասարանների  թվով 64 աշակերտներ, այդ թվում ք.Վանաձորի թ. 1, 3,  5, 6, 7, 8, 10, 11, 16, 18, 24, 25  դպրոցներից, ՎՊՀ վարժարանից,  Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի  քաղաքների միջն. և ավագ դպրոցներից, Շահումյան, Լեռնապատ, Դարպաս, Գուգարք, Արջուտ, Բազում, Կուրթան, Գարգառ, Վարդաբլուր, Ճոճկան, Դսեղ գյուղերի միջնակարգ դպրոցներից: Մրցույթի ընթացքում աշակերտները ներկայացրեցին Միսաք Մեծարենցի «Տուր ինծի տեր», «Արևին», «Իղձեր», «Լուսնյակ քուրիկս» և  այլ     ստեղծագործությունները, հանդես եկան գեղեցիկ կատարումներով:

Հանձնաժողովի որոշմամբ մրցանակային երկրորդ տեղ գրավեցին Վանաձոր քաղաքի №10 և № 24 դպրոցների 10-րդ դասարանի աշակերտուհիներ Աստղիկ Ադամյանը և Անգելինա Մկրտչյանը:

Մրցույթի հաղթողների ցուցակը այստեղ։

Գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության  բաժին

Previous Article
Next Article